Աշխարհի առաջնության գուշակումները

Translated into Armenian (Original version)


Հիշու՞մ եք Փոլին, այն ութոտնուկին: Նա 2010 թ. աշխարհի առաջնության այն աստղն էր, որը կարողացավ գուշակել Գերմանիայի մասնակցությամբ խաղերի հաղթողին: Նա գուշակեց նաև եզրափակչի հաղթողին: Նրա հաջողությունը սկսվեց Եվրո 2008-ին և շարունկվեց, երբ նա 13 հանդիպումներից 11-ի համար ճիշտ կանխատեսում արեց: Նա ընտրություն էր կատարում երկու տուփերի միջև,որոնք պարունակում էին սնունդ և  տվյալ խաղին մասնակցող հավաքականների ազգային դրոշները: Ցավոք, նա մեզ լքեց 2010 թ. վերջին:

Փոլը միակը չէր: Նույնիսկ Հարրի կոկորդիլոսը գուշակեց 2010 թվականի աշխարհի առաջնության հաղթողին: Ավելին, նա կարողացավ երկու անգամ անընդմեջ կանխագուշակել Ավստրալիայի դաշնային ընտրությունների արդյունքները: Այնուամենայնիվ, նա երբեք չունեցավ գերմանական ութոտնուկի համբավը: Մանին` սինգապուրյան թութակը , որը գուշակել էր 2010 թվականի աշխարհի առաջնության բոլոր քառորդ և կիսաեզրափակիչ փուլերի արդյունքները, նույնպես չկարողացավ գերազանցել նրան,որովհետև նա չկռահեց, թե ով կլինի Իսպանիա - Հոլանդիա եզրափակչի հաղթողը:

Փոլի վաղաժամ հեռանալուց հետո մեծ մրցակցություն ստեղծվեց նրա տեղը գրավելու համար: Եվրո 2012-ի ընթացքում երեք կենդանի ընդգրկվեց այս խաղում: Չիտան` հնդկական փիղը, որ բնակվում է Լեհաստանի Կրակով քաղաքի կենդանաբանական այգում: Ֆրեդը` ուկրաինական կզաքիսը, որին կարելի է հետևել Twitter-ում: Եվ Ֆունտիկը` ուկրաինական գուշակ խոզը, որը կարողացավ ճիշտ կանխագուշակել 3 հանդիպումներից 2-ը:

Ո՞վ կզբաղեցնի Փոլ ութոտնուկի տեղը աշխարհի հաջորդ առաջնության ժամանակ: Արդյո՞ք դա կլինի Հռոմի Ֆրանցիսկ Պապի կողմից Սուրբ Պետրոսի հրապարակում օրհնված թութակը, որն այժմ Իտալիայի ազգային հեռուստատեսության թալիսման աստղն է: Թե Նելլին` այն գերմանական փիղը, որը մինչ այսօր 33 խաղից 30-ի արդյունքները ճիշտ է կանխագուշակել: Անշուշտ, չպետք է նաև թերագնահատել Չինաստանի պետական ​​լրատվամիջոցների աջակցությունը վայելող պանդա ձագուկի հնարավորությունները:

Իտալական Ամորե (իտալերեն` սեր) թութակը կտա իր կանխատեսումը` ընտրելով հաղթող թիմի դրոշը ֆուտբոլային դաշտի մանրակերտի վրա: Նելլին նախընտրում է գուշակել հաղթողին` գնդակը գցելով մրցակցող երկրների դրոշներով որևէ մեկի դարպասը: Մինչդեռ պանդայի ձագուկը խմբային հանդիպումների արդյունքները գուշակում է համապատասխան դրոշներով արկղերից սնունդ վերցնելով  և եզրափակիչ խաղերինը՝մագլցելով համապատասխան երկրի դրոշով ծառը:

Դուք  ընտանի կենդանի ունե՞ք:
Կարո՞ղ է այն ավելի լավ գուշակել: Ինչպե՞ս:
Եկե՛ք հնարավորություն տանք նրան:

by Meline

36 Votes
#164 of #1440 in the World
#1 of #4 for Armenian


Meline 's website

Go to the ranking page for Armenian

Can you translate better?

Join the challenge