Աշխարհի առաջնության գուշակումները

Translated into Armenian (Original version)


Հիշու՞մ եք Պոլին, այն ութոտնուկին: Նա աշխարհի 2010 թ. առաջնության աստղն էր, որն ընդունակ եղավ գուշակել Գերմանիայի մասնակցությամբ խաղերի հաղթողին: Նա նաև գուշակեց եզրափակչի հաղթողին: Նրա կարիերան սկսվեց Եվրո 2008-ին և արդյունքում 13 հանդիպումներից 11-ի համար ճիշտ կանխատեսում արվեց: Նա ամեն անգամ ընտրություն էր կատարում յուրաքանչյուր խաղի մասնակից թիմի ազգային դրոշով ուտելիք պարունակող երկու արկղերի միջև: Ցավոք, նա մահացավ 2010 թ. վերջերում:

Պոլը միայնակ չէր: Նույնիսկ Հարրի կոկորդիլոսը գուշակեց 2010 թվականի աշխարհի առաջնության հաղթողին: Ավելին, նա կարողացավ կանխատեսել Ավստրալիայի դաշնային երկու հաջորդական  ընտրությունների արդյունքները: Այնուամենայնիվ, նա երբեք չհրապուրվեց գերմանական ութոտնուկով: Մանին` Սինգապուրյան թութակը, որ գուշակեց 2010 թվականի աշխարհի առաջնության բոլոր քառորդ և կիսա-եզրափակիչ փուլերի մասնակիցներին, նմանապես չկարողացավ կռահել, թե ով կհաղթի Իսպանիա - Հոլանդիա եզրափակիչ խաղում:

Պոլի վաղաժամ մահվանից հետո նրա պաշտոնի համար մեծ մրցակցություն ստեղծվեց: Եվրո -2012-ի ընթացքում  երեք կենդանիներ ընդգրկվեցին այս խաղում: Չիտան` հնդկական փիղը, որ բնակվում է Կրակովի (Լեհաստան) կենդանաբանական այգում: Ֆրեդը` ուկրաինական կզաքիսը, որին կարելի է հետևել Twitter-ում: Եվ Ֆունտիկը` ուկրաինական գուշակ խոզը, որը կարողացավ ճիշտ կանխատեսել 3 հանդիպումներից 2 -ը:

Ո՞վ կզբաղեցնի Պոլ ութոտնուկի տեղը աշխարհի հաջորդ առաջնության ժամանակ: Արդյ՞ոք դա կլինի Հռոմի Ֆրանցիսկ Պապի կողմից Սուրբ Պետրոսի հրապարակում օրհնված թութակը, որն այժմ իտալիայի ազգային հեռուստատեսության թալիսման աստղն է: Կամ կլինի Նելլին` այն գերմանական փիղը, որը ցայսօր 33 խաղի արդյունքներից 30 - ը ճիշտ է կանխատեսել: Եվ, իհարկե, պետք չէ թերագնահատել Չինաստանի պետական ​​լրատվամիջոցների աջակցությունը վայելող Պանդայի ձագուկի հնարավորությունները:

Իտալական Amore (իտալերեն` սեր) թութակը  կտա իր կանխատեսումը` ընտրելով հաղթող թիմի դրոշը ֆուտբոլային դաշտի մանրակերտի վրայից: Նելլին նախընտրում է գուշակել հաղթողին` հարվածելով թելին կապված մրցող երկրների դրոշներով որևէ գնդակին: Պանդայի ձագուկն, ընհակառակը, խաղերի արդյունքները կգուշակի համապատասխան դրոշներով արկղերից սնունդ վերցնելով և ծառի այն ճյուղերով մագլցելով, որ նշում են խմբային հանդիպումները և կիսաեզրափակիչ տուրերը:

Ուն՞եք ընտանի կենդանի:
Կար՞ող է այն ավելի լավ գուշակել: Ինչպ՞ես:
Եկե՛ք շանս տանք նրանց:

by Hambardzum Harutyunyan

2 Votes
#682 of #1440 in the World
#3 of #4 for Armenian


Hambardzum Harutyunyan's website

Go to the ranking page for Armenian

Can you translate better?

Join the challenge